Կենտրոնի համապատասխան մասնագետները ամեն տարի վերլուծում են Հայաստանում տպագրված և գործող երաժշտական կոլեկտիվների օգտագործած երաժշտական գրականությունը (փողային նվագախմբեր, ժողովրդական համույթներ), ուստի վերջին տարիներին ձեռնարկվեց այդ կոլեկտիվների համար լրացնել խաղացանկի ազգային երաժշտության բացը:
Մշակվել և գործիքավորվել են.
- հայկական ժողովրդական պարեղանականեր փողային նվագախմբի համար
- հայկական ռազմահայրենասիրական երգեր փողային նվագախմբի համար
-
երգեր և պարեր հայկական ժողովրդական գործիքների համույթների համար:
...Կարդալ ավելին

Հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործություն
Հայ երաժշտական մշակույթի այն շերտը, որը պահպանել է այդ մշակույթի վաղագույն դրսևորումները, ինչպես նաև հայ երաժշտության ամբողջ «ժառանգականությունը», տիպական առանձնահատկությունները և ընդհանրապես հայ ժողովրդի երաժշտական մտածողության հիմնական կերպը՝ հայ ժողովրդական երաժշտական ստեղծագործությունն է կամ, այլ խոսքով՝ հայ երաժշտական ֆոլկլորը: Սա դարերի մեջ բանավոր կերպով փոխանցվող մշակույթ է, մինչև 19-րդ դարը չի ունեցել գրառման որևէ փաստ:
Հայ երաժշտական ֆոլկլորը խիստ զարգացած մշակույթ է՝ բազմաթիվ շերտավորումներով, երաժշտական մտածողության ձևերով ու առանձնահատկություններով, ժանրերով և ենթաժանրերով: Թեև հայ երաժշտական ֆոլկլորն ունի նաև հարուստ նվագարանային երաժշտության ճյուղ, որը մի կողմից ուղեկցում է երգարվեստին, մյուս կողմից առնչվում է պարարվեստին, սակայն առանցքայինը հայ երաժշտական ֆոլկլորի համար երգարվեստն է:
Ժանրերից մեկն է «ծիսական» երգ-երաժշտությունը:
Ամեն տարի համապատասխան տոների ժամանակ երգում ու նվագում էին համապատասխան երգ-երաժշտություն: Դրանք կարելի է անվանել տարեշրջանի ծիսական երգեր: Օրինակ, Սուրբ Ծննդի տոնակատարությունների ժամանակ ժողովրդի մեջ երգվում էին «Ավետիսները»:
Բացի տարեշրջանի ծիսական երգերից, հայտնի էին նաև հարսանիքի և մահվան ծեսերի հետ կապված երգերը:
«Աշխատանքային» ու հացի ստեղծումն արտացոլող երգերի մեջ առանձնանում են վարի երգերը: Դրանք կոչվում են հորովելներ (հոռովել) կամ գութաներգեր: Աշխատանքային երգերը հաճախ բաժանվում են արանց, այսինքն՝ տղամարդկանց, ու կանանց: Այդ բաժանումն արվում է ոչ միայն այն պատճառով, որ, օրինակ, քաղհանը հիմնականում կանայք են անում, իսկ հունձը՝ տղամարդիկ, այլ նաև այն պատճառով, որ վար անելը խորհրդանշում է այնպիսի գաղափար, որ սոսկ արական է: Ուրեմն, վար անում են միայն տղամարդիկ և հորովել երգում են սոսկ նրանք:
Նյութը՝ Մ. Ռ. Նավոյանի «Դրվագներ հայ երաժշտության պատմության» գրքից
Read less