Դիլիջանի մասնաճյուղ
left menu hy
Դիլիջանի ժողովրդական արվեստի թանգարանը ստեղծվել է 1979թ.` բանահավաք և գեղանկարիչ Հ. Շարամբեյանի անմիջական նախաձեռնությամբ ու մասնակցությամբ:
Թանգարանի շենքը քաղաքի հնագույն շինություններից մեկն է` կառուցված XIX դ. վերջին: Տունը պատկանել է իշխանուհի Մարիամ Թումանյանին և ծառայել որպես ամառանոց:
Մ. Թումանյանը` Արցախի մելիքների շառավիղ, շուշեցի ազնվական Մարկոս Դոլուխանյանի դուստրը, ծնվել է 1870թ.: Մ. Դոլուխանյան-Թումանյանը ժամանակի աչքի ընկնող հասարակական գործիչներից մեկն էր: Նա 1890-ական թթ. համիդյան կոտորածներից հետո սեփական միջոցներով Դիլիջանում գաղթականների համար բացում է գորգագործական ֆաբրիկա, 1919-1920թթ.` որբանոց և արհեստանոցներ:

Խորհրդային իշխանության տարիներին Սամսոն Հարությունյանը և Մարիամ Թումանյանը Դիլիջանում գտնվող իրենց ամառանոցը նվիրում են Հայաստանին:
Սյունազարդ, փայտանախշ պատշգամբով ամառանոցի շենքում հյուրընկալվել են Հովհ. Թումանյանը, Եղիշե Չարենցը, Ֆրիտյոֆ Նանսենը, դերասանուհիներ Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, բանասեր Սերգեյ Վարդանյանը, անվանի նկարիչներ, երաժիշտներ: Տան վերջին բնակիչը Հովհ. Շարամբեյանն էր, ով էլ շենքը վերածեց ժողովրդական արվեստի թանգարանի:

Թանգարանի 9 ցուցասրահում ներկայացված են ժամանակակից հայ ժողովրդական վարպետների և ինքնուս ստեղծագործողների աշխատանքներ, ազգագրական իրեր:
image: